Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` է՛լ ավելի մոտ. մաֆիայի օրենքները

22:40 • 30.10.15

Մաֆիայի պատմությունը 100 տարվա վաղեմություն ունի, որը ծագել է Սիցիլիայի  ափերին 19-րդ դարի վերջերին: Այդ ընթացքում մաֆիոզների աշխարհում յուրատեսակ օրենքներ են ստեղծվել: Այս մասին գրում է  AdMe.ru-ն և ներկայացնում մի շարք կանոններ, որոնք կիրառելի են ոչ միայն մաֆիայի աշխարհում:

 

1. Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` էլ ավելի մոտ:


2. Եթե ստում ես, հակիրճ խոսիր:


3. Երբեք ոչ մեկին, բացի ընտանիքի անդամներից, թույլ մի տուր իմանալ, թե ինչի մասին ես մտածում:


4. Ձկանը բաց բերանն է սպանում:


5. Ոմանք զգուշանում են, որպեսզի չպարտվեն, զգույշ խաղալով անպայման կպարտվես:


6. Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:


7. Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում:

8. Մեծ մարդիկ մեծ չեն ծնվում, այլ դառնում են:

9. Խոստում տալուց հեշտ բան չկա:

10.   Մի անդրադարձիր խնդրին, քանի դեռ խնդիրը չի անհանգստացրել քեզ:

11.   Թափ մի տուր կանաչ խնձորը, երբ այն հասնի, ինքը կընկնի:


12.   Միշտ օձը բնից  հանիր ուրիշի ձեռքերով:


13.  - Կարելի է արդյոք ներել թշնամուն
- Աստված կների, մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:


14.   Երբեմն պետք է հանդուրժել հիմարներին, նրանցից կարող ես որևէ բան իմանալ, բայց երբեք մի վիճիր նրանց հետ:


15.   Աշխարհը համբերատարներինն է:


16.  Գետի խորությունը զույգ ոտքով մի փորձիր:


17.  Ճշտապահ եղիր բոլորի հետ, շփվող` շատերի, մտերիմ` ընտրյալների, ընկեր` եզակիների:
 

Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` է՛լ ավելի մոտ. մաֆիայի օրենքները