ԱԼ. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիայի ազգային հավաքականին հաղթել Չեխիային

09:42 • 27.09.26

Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 3-րդ խմբի առաջին տուրում Խորվաթիայի ազգային հավաքականը Պրահայի «Ֆորտունա Արենայում» հյուրընկալվելիս առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ (1-2):

Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսում՝ 47-րդ րոպեին, բացեց «շախմատայինների» փորձառու ավագ Լուկա Մոդրիչը։ Տանտերերը կարողացան արագ պատասխանել. 54-րդ րոպեին աչքի ընկավ Ադամ Կարաբեցը՝ վերականգնելով հավասարությունը։

Այնուամենայնիվ, խորվաթներին հաջողվեց կորզել հաղթանակը. 77-րդ րոպեին Մարկո Պաշալիչը խփեց հյուրերի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Նշենք, որ 79-րդ րոպեին Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Մատեյ Ռադոստան ևս գրավեց դարպասը, սակայն գոլը չեղարկվեց VAR համակարգի միջամտությունից հետո՝ խաղից դուրս վիճակի պատճառով։

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս գոլառատ պայքարում 3-2 հաշվով պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն։

Աղբյուրը`ArmSport.am