Կլիմայական փոփոխությունների համաժողովի մասնակիցները պայմանավորվել են չբարձրացնել Երկրի ջերմաստիճանը

11:32 • 13.12.15

Լուսանկարը՝ Reuters-ի
 

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների համաժողովի մասնակիցները վերջնական փաստաթուղթ են ընդունել: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականից. տեղեկացնում է Meduza-ն:


Համաձայն պայմանագրի՝ երկրները փորձելու են այնպես անել, որպեսզի մինչև 2100 թվականը Երկրի վրա ջերմաստիճանը չավելանա երկու աստիճանով: Դրա համար նրանք պետք է կրճատեն մթնոլորտային արտանետումների քանակը:


Համաժողովին մասնակցել են 195 երկրներ: Համաձայնության հասնելու համար երկու շաբաթ ինտենսիվ բանակցություններ են ընթացել:


The New York Times-ի փոխանցմամբ՝ երկրները նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալ չեն կարողացել երկու տասնամյակ: