Աֆղանստանում ԻՊ-ի 70 զինյալ է սպանվել. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 68 զինյալ է սպանվել Աֆղանստանի օդուժի կողմից իրականացված գործողության հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ աֆղանական լրատվամիջոցների հղումով:
Վերջին ամիսներին իրավիճակն Աֆղանստանում զգալիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որը նախկինում զգալի տարածքներ էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակումներ է սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ:
Երկրի տարածքում ազդեցությունն է ուժեղացրել նաև ԻՊ-ը: «Թալիբանն» ու ԻՊ-ը մրցակից խմբավորումներ են համարվում: Հունիսի կեսերին լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Թալիբան» շարժման զինյալներն «Իսլամական պետությանը» կոչ էին արել չխառնվել Աֆղանստանում թալիբների գործերին:
Աֆղանստանում խմբավորումների միջև բախումներ են տեղի ունենում։










