Բրիտանիայում հարյուրավոր կալանավորների սխալմամբ բաց են թողել

17:55 • 28.12.15

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր կալանավորներ ազատ են արձակվել սխալմամբ: Այդ մասին վկայում են երկրի արդարադատության նախարարության տվյալները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում գրանցվել է նման 505 դեպք:

Խոսքն այդ թվում նաև ծանր հանցագործությունների, մասնավորապես սպանության համար դատապարտվածների մասին է:  

Պահպանողականների կուսակցությունից խորհրդարանի անդամ Ֆիլիպ Դևիսը տեղեկատվությունն «անհանգստացնող» է անվանել:

2014-2015 թվականին սխալմամբ ազատության մեջ է հայտնվել 48 մարդ:

Ազատ արձակումները հիմնականում տեղի են ունեցել անուններում կամ փաստաթղթերում խառնաշփոթի պատճառով:

 

Բրիտանիայում հարյուրավոր կալանավորների սխալմամբ բաց են թողել