Փարիզում ոստիկանական գործողություններում աչքի ընկած Դիզել հովվաշանը հետմահու պարգևատրել են

22:02 • 28.12.15

Դիզել անունով բելգիական ոստիկանական հովվաշանը հետմահու պարգևատրել են Մեծ Բրիտանիայի կենդանիների բարձրագույն ռազմական պարգևով:

Ինչպես տեղեկացնում է The Sun բրիտանական պարբերականը` Մարիա Դիկինի անվան մրցանակը շնորհել է PDSA բարեգործական անասնաբուժական կազմակերպությունը: Այն շնորհվում է բարդ իրավիճակներում ցուցաբերված  հավատարմության համար:

Մրցանակը հաստատվել է 1943-ին: Մինչ օրս այն շնորհվել է 66 կենդանու, որոնց թվում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աչքի ընկած 32 փոստատար-աղավնիներ, 29 շուն, 3 ձի և մեկ կատու:

Հիշեցնենք, որ Դիզելը սպանվել է նոյեմբերի 18-ին` Փարիզում իրականացվող հակաահաբեկչական արշավի ժամանակ:

 

Փարիզում ոստիկանական գործողություններում աչքի ընկած Դիզել հովվաշանը հետմահու պարգևատրել են