Twitter-ում հայտնվել է Էյֆելյան աշտարակի միկրոբլոգը
Ամերիկյան Twitter սոցկայքում բացվել է աշխարհի ամենահայտնի հուշարձաններից մեկի` Էյֆելյան աշտարակի միկրոբլոգը, որը գրանցվել է @LaTourEiffel:
Ինչպես նշում է euromag.ru-ն, այն արդեն հասցրել է իր առաջին «թվիթն անել» սոցկայքում. «1889թ.` Փարիզում, իսկ հիմա էլ փայլում եմ Twitter-ում»:
Հայտնի է, որ Էյֆելյան աշտարակի միկրոբլոգն ունի 18.300 հետևորդ: Էջի համակարգողները նշել են, որ սոցկայքում իրենք հրապարակելու են նորություններ, պատմական փաստեր, ինչպես նաև այցելուների համար անհրաժեշտ տեղեկություններ` աշտարակի հետ կապված:
Աղբյուրը մանրամասնում է, որ Twitter-ում իրենց սեփական միկրոբլոգներն ունեն նաև Նյու Յորքի Ազատության արձանը, Թաջ Մահալն ու Լուվրը։










