Էլբրուսի վրա գործարկվել է Եվրոպայի ամենաբարձրլեռնային ճոպանուղին
Էլբրուսի վրա գործարկվել է Եվրոպայի ամենաբարձրլեռնային ճոպանուղին, հաղորդում է lenta.ru-ն:
Ճոպանուղու վերին կայանը գտնվում է ծովի մակարդակից 3.847 մետր, ստորին կայանը՝ 3.455 մետր բարձրության վրա: Ճանապարհը զինված է ութտեղանոց գոնդոլաներով, դրա երկարությունը 1.675 մետր է, այն կարող է ընդունել ժամում 750 մարդու։ Հեռանկարում այդ թիվը նախատեսվում է հասցնել մինչև ժամում 1.500-ի։
2016 թվականին լեռնադահուկորդներին գրավելու համար նաև նախատեսվում է ընդլայնել դահուկուղու գոտին:










