Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա

16:43 • 28.12.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա։ Այդ մասին ասված է երկուշաբթի օրն Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

 

«Նախագահ Թայիփ Էրդողանը Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ թագավորի հրավերով դեկտեմբերի 29-30-ին պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:

 

Սաուդյան Արաբիան վերջերս հայտարարել էր իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ են մտել 34 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան:

 

Թուրքիայի նախագահը վաղը կմեկնի Սաուդյան Արաբիա