Մահվան ելքով վրաերթ՝ Երևանի Էրեբունի փողոցում

16:55 • 28.12.15

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սամվել Եկմալյանին, ով տեղում մահացել է, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
 

Վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.50-ին, ներկայացել է բաժին:
 

Կատարվում է քննություն:
 

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանի Էրեբունի փողոցում