Ամերիկուհին, գտնվելով մետամֆիտամինի ազդեցության տակ, հիպերմարկետը շփոթել է բուֆետի հետ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, հիպերմարկետներից մեկում ձերբակալել է մի աղջկա, ով գտնվելով մետամֆետամինի ազդեցության տակ՝ խանութում ընթացել է սկուտերով և կերել վաճառվող ապրանքը, գրում է lenta.ru-ն:
25-ամյա Ջոսելինա Էլիդա Լոպեսը սուշի է կերել, ինչպես նաև՝ թխվածքաբլիթներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ամերիկուհուն սուպերմարկետի հատակին: Նրա պայուսակում սպաները գտել են երեք դատարկ բժշկական ներարկիչ: Լոպեսի խոստովանությամբ՝ նա դրանք օգտագործել է մետամֆետամինի օգտագործման համար:
Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, աղջիկը կերել է ընդհանուր 32,36 դոլարի արժողությամբ մթերք:
Բնակչուհուն մեղադրանքներ են ներկայացրել մանր գողության և թմրանյութերի պահպանման համար։










