ԻՊ-ի զինյալները 30 սիրիացի պատանու են գլխատել պատերազմելուց հրաժարվելու համար

19:53 • 28.12.15

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հրապարակավ գլխատել են մինչև 16 տարեկան սիրիացի դեռահասներին իրաքյան Ռամադի քաղաքում իրենց կողմից կռվելուց հրաժարվելու համար:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով իրաքյան լրատվական աղբյուրը, Իրաքի Նայնավա նահանգի խորհրդի ներկայացուցչի խոսքով`  պատանիները փախել են դիրքերից, որտեղ նրանց տեղակայել էին իսլամիստները: Պատանիներին տեղափոխել են Մոսուլ, որտեղ էլ գլխատել են գլխավոր հրապարակում` մեղադրելով նրանց դասալքության մեջ:

Հոկտեմբերին զինյալները  իրենց կողմնակիցներից ևս 47 հոգու էին գլխատել մարտի դաշտը լքելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրաքյան կառավարական զորքերը հայտարարել էին Ռամադին ամբողջապես աղատագրելու մասին:

 

ԻՊ-ի զինյալները 30 սիրիացի պատանու են գլխատել պատերազմելուց հրաժարվելու համար