Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը

19:43 • 28.12.15

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2015թ. ծրագիրը:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը:

 

Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի տարբեր բաղադրիչների պատասխանատու ՀԿ-ների և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

 

ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին համագործակցության շրջանակում անցկացված դասընթացների մասնակից զինկոմիսարիատների ներկայացուցիչներին և պաշտպանության ոլորտում մասնագիտացող լրագրողներին:


Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը:

 

 

 

 

Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը