Պեսկովը տեղյակ չէ, թե ով է ռուս պաշտոնյաներին Պուտինի հայտնի խոսքերի ժողովածուն բաժանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ երկրի ղեկավարի հայտնի խոսքերի ժողովածուն, որն իբր բաժանվում է պաշտոնյաներին, ինքը չի տեսել ու չի կարդացել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը որպես ամանորյա նվեր բաժանում է «Խոսքեր, որոնք փոխում են աշխարհը» ժողովածուն:
«Ես այդ գիրքը չեմ տեսել, չեմ կարդացել և չգիտեմ, թե ով է բաժանում դրանք; Հետևաբար, ոչինչ ասել չեմ կարող: Այսօր ես տեղեկատվական հոսքից եմ տեղեկացել, մինչ այդ այդ մասին ինձ հայտնի չէր»,-ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն է նման նվերներ բաժանելը, Պեսկովն ասել է, թե չգիտի և որ դա նախագահի աշխատակազմի կողմից համակարգված գործողություն չէ:
«Դա կամ վարչությունը կարող էր պատրաստել, կամ ինչ որ ինստիտուտներ, կամ հիմնադրամներ: Ցավոք, տեղեկատվությանը չեմ տիրապետում»,-ասել է նա։










