Թուրքիայում ապրող քրդերն ինքնավարություն են պահանջում

14:27 • 28.12.15

Թուրքիայում ապրող քրդերը հռչակագիր են ընդունել, որով կոչ են անում Թուրքիայի իշխանություններին իրենց ինքնավարություն տրամադրել, գրում է Reuters գործակալությունը։

 

Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է Քրդերի ազգային ժողովրդավարական կոնգրեսի երկօրյա նիստի արդյունքներով։

 

Մասնավորապես՝ հռչակագիրը կոչ է անում ստեղծել քրդական ինքնավար մարզեր, որոնք իրենց մեջ կներառեին Դիարբեքիրին հարևան մի քանի շրջաններ՝ հաշվի առնելով դրանց մշակութային, տնտեսական և աշխարհագրական ընդհանրությունները։

 

«Արդար դիմադրությունը, որը մեր ժողովուրդը ցույց է տալիս քրդերի խնդիրները սրող քաղաքականությանը, տեղական ինքնավարության պահանջ և պայքար է»,- ասված է փաստաթղթում։

 

Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ հայտարարությունը կարող է միայն սրել քրդերի և նրանց անկախության դեմ հանդես եկող թուրքական իշխանության միջև լարվածությունը:

 

Թուրքիայում ապրող քրդերն ինքնավարություն են պահանջում