Չեչնիայի նախագահը որակում է տվել Թուրքիայի կողմից ռուսաստանյան օդանավի խոցմանը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կրկին քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին՝ ռուսաստանյան «Սու24» օդանավի խոցման ֆոնին ծավալած գործողությունների համար:
RBC Daily-ի փոխանցմամբ նա Թուրքիայի կողմից ստորություն է անվանել բուն օդանավի խոցումը՝ վկայակոչելով Ռուսաստանում ապրող 26 մլն մուսուլմաններին:
Կադիրովն ասել է, թե ռուսաստանյան ռազմական օդանավի խոցումը ստորություն է նաև հենց այդ ռուսաստանցի մուսուլմանների նկատմամբ:
Կադիրովն ընդգծել է, որ երբ ինքը հայտարարություններ է արել օդանավի խոցումից հետո, այդկերպ ոչ թե քրիստոնյաներին է պաշտպանել, այլ իր երկիրը:










