Իլհամ Ալիևը ներում է շնորհել 210 դատապարտյալի, բայց ոչ մի քաղբանտարկյալի

10:06 • 29.12.15

Ադրբեջանում երկրի նախագահի հրամանագրով ներում է շնորհվել 210 դատապարտյալի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Համաներման հարցերով նախագահին կից հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ազայ Գուլիևը, գրում է contact.az-ը։

 

Համաներվածների ցանկը հրապարակվել է, և այնտեղ չի եղել ոչ մի քաղբանտարկյալի անուն: Ինչպես գրում է կայքը, մի շարք կառավարամետ աղբյուրների կարծիքով՝ դա Իլհամ Ալիևի պատասխանն է Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեի օրենքի նախագծին։

 

Ինչպես հիշեցնում է կայքը, Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են քաղբանտարկյալների զգալի մասին ազատ արձակելու պլանների մասին, բայց օրենքի նախագծից հետո, իշխանությունների դիրքորոշումը խստացել է։