Արգենտինական բանտից առավել վտանգավոր հանցագործներ են փախել

12:27 • 29.12.15

Արգենտինայի անվտանգության ծառայությունները գործողություններ են անցկացնում բանտից փախած առավել վտանգավոր հանցագործների որոնման ուղղությամբ, գրում է BBC-ն։

 

Երեք հանցագործները 2008-ին ցմահ ազատազրկման էին դատապարտվել 3 գործարարների առևանգման և սպանության համար:

 

Բուենոս Այրեսի նահանգապետ Մարիա Եվգենիա Վիդալը հեռացրել է պատժի կրման համակարգի ղեկավարին` նշելով, որ հանցագործները փախել են, ամենայն հավանականությամբ, պետծառայողների օգնությամբ:

 

Փախուստի ընթաքում հանցագործներն օգտագործել են ատրճանակին նման առարկա, որով սպառնացել են անվտանգության աշխատակիցներին։

Արգենտինական բանտից առավել վտանգավոր հանցագործներ են փախել