Բելգիայում հարձակումներ կազմակերպելու կասկածանքով 2 մարդ է ձերբակալվել

12:08 • 29.12.15

Բելգիայի ոստիկանությունը հայտարարել է 2 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Բրյուսելում զինված հարձակումների նախապատրաստման համար, գրում է РИА Новости-ն` հղում անելով Reuters գործակալությանը:

 

Ավելի վաղ Վիեննայի ոստիկանությունը հայտնել է, որ մի շարք եվրոպական մայրաքաղաքներ հաղորդագրություններ են ստացել «ընկերական ծառայություններից» այն մասին, որ ձմեռային տոների ընթացքում այդ քաղաքներում հնարավոր են ահաբեկչություններ։

 

 

Բելգիայում հարձակումներ կազմակերպելու կասկածանքով 2 մարդ է ձերբակալվել