Բեյոնսեն 2-րդ երեխային կարող է ունենալ փոխնակ մոր միջոցով. լրատվամիջոցներ
Հայտնի r'n'b երգչուհի Բեյոնսեն ու նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, տևական ժամանակ է՝ փորձում են 2-րդ երեխան ունենալ, սակայն դա նրանց չի հաջողվում։
Ինչպես հայտնում է elle.ru-ն, աստղային զույգը 2013թ. ի վեր փորձում է քույրիկ կամ եղբայր պարգևել իրենց դստերը` Բլյու Այվիին, սակայն դա տեղի չի ունենում:
Զույգին մոտ քաջատեղյակ աղբյուրները պատմել են, որ եթե 2016թ. Բեյոնսեին ու Ջեյ Զիին չհաջողվի ինքնուրույն դրական արդյունքի հասնել, նրանք կդիմեն փոխնակ մոր ծառայությանը։
Նշենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացել են 2008 թվականին: Զույգի առաջնեկը ծնվել է 2012թ. հունվարի 7-ին` Նյու Յորքում:











