Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկը փակվել է ճանապարհին հայտնված ծովափղի պատճառով

13:43 • 29.12.15

Կալիֆոռնիայում Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի մոտ երթևեկությունը դադարեցվել է մայրուղու վրա հայտնված ծովափղի պատճառով, գրում է gazeta.ru-ն։

 

Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Բարքլիի խոսքով՝ ականատեսները հաղորդել են, որ կենդանին փորձել է բարձրանալ արգելապատնեշը:

 

ԱՄՆ-ի վայրի կենդանիների ու ձկնային պաշարների պահպանության ծառայությունը ոստիկանների օգնությամբ ծովափղին տեղափոխել է ջրային տարածք, սակայն նա երկու անգամ փորձել է ցամաք դուրս գալ:

 

«Ամեն անգամ, երբ մենք նրան ջուրն էինք գցում, նա վերադառնում էր ու փորձում ափ դուրս գալ»,-ասելէ Բարքլին:

 

Նա նաև հավելել է, որ ոստիկանությունը գիշերը հերթապահելու է շրջանում՝ հասկանալու համար, թե արդյոք կենդանին դարձյալ կփորձի ափ դուրս գալ։

Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկը փակվել է ճանապարհին հայտնված ծովափղի պատճառով