CNN-ի հաղորդավարուհին ուշագնաց է եղել ուղիղ եթերում (տեսանյութ)
Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավարուհի Փոփի Հարլոուն վատ ինքնազգացողության պատճառով ուշագնաց է եղել ուղիղ եթերում։
Ինչպես հայտնում է vz.ru-ն, Հարլոուն ընթերցելիս է եղել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ամերիկացիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները, երբ նրա խոսքն անսպասելիորեն դանդաղել է: Դրանից հետո լսվել է կտրուկ հևոց, ու էկրանը մի քանի վայրկյանով սևացել է:
Վայրկյաններ անց հաղորդավարուհին վերադարձել է եթեր ու հայտնել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ 33-ամյա Հարլոուն հղի է։










