ԱՀԿ-ն հայտարարել է Գվինեայում Էբոլայի համաճարակի ավարտման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է Գվինեայում Էբոլայ վիրուսի համաճարակի ավարտման մասին:
Ինչպես տեղեկցնում է BBC-ն` երկրի բնակիչները մտադիր են այդ իրադարձությունը տոնել մեծ շուքով` տոնական համերգներով և հրավառությամբ:
Էբոլայից արևմտաաֆրիկյան երկրում ավելի քան 2500 մարդ է մահացել, ևս 9000-ը զոհվել են հարևան Սիերա Լեոնեում և Լիբերիայում:
Նոյեմբերին հայղորդվել էր համաճարակի ավարտի մասին Սիերա Լեոնեում, իսկ սեպտեմբերին` Լիբերիայում, սակայն ավելի ուշ վիրուսի տարածման դեպքեր էին գրանցվել:










