Ավստրալացի 2 նախարարներ հրաժարական են տվել` հոնկոնգյան ակումբ այցելելուց հետո

10:37 • 29.12.15

Ավստրալիայի 2 նախարարներ հրաժարական են տվել Հոնկոնգի հայտնի բարերից մեկն այցելելուց հետո, գրում է Лента-ն:

 

Նախարարները հաստատությունում եղել են ուշ երեկոյան այդ երկիր կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այդ ժամանցի վայրի անանուն հաճախորդուհիներից մեկը հայտնել է «իր հանդեպ պաշտոնյաներից մեկի անպարկեշտ վարքի մասին»։ Վերջինս քաղաքների և շրջակա միջավայրի մարդածին աղտոտիչների հարցերով նախարար Ջեյմի Բրիգսն է։

 

«Ես ներողություն եմ խնդրել անմիջապես նրանից, սակայն երկար մտածելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ իմ վարքը չի համապատասխանել բարձր չափանիշներին»,- ասել է Բրիգսը, ով միջադեպից հետո հրաժարական է տվել:

 

Նախարարը հրաժարվել է մանրամասն պատմել պատահածի մասին` նշելով միայն, որ ոչինչ հակաօրինական չի արել:

 

Եվս մի նախարար` Մալ Բրոն, նույնպես ներկա է եղել միջադեպին: Ոստիկանությունը հետաքննում է նրա դերը պատահածում, այնուամենայնիվ, նա նույնպես որոշել է լքել իր պաշտոնը:

 

Նախարարների դիմումները կուսումնասիրվեն նախարարների կաբինետի առաջիկա նիստի ընթացքում։

Ավստրալացի 2 նախարարներ հրաժարական են տվել` հոնկոնգյան ակումբ այցելելուց հետո