Իրանը բարելի համար 40 դոլար է սահմանել բյուջեում
Իրանը 2016-2017 թվականների բյուջեում բարելի դիմաց 40 դոլար նավթի գինն է մտցրել։ Այդ մասին հայտնել է երկրի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն, գրում է gazeta.ru-ն։
Զանգանեն կարծում է, որ գնի նվազման միտումը պայմանավորված է նավթի շուկայում բարձր անկայունությամբ, ընդ որում՝ նա կոչ է արել հույս չդնել վատ սցենարի վրա՝ չնայած շարունակվող տատանումներին:
«Անհրաժեշտ աշխատանք է տարվել մինչ ենթադրելը, որ բյուջե է մտցվել առավել հստակ և առավել հնարավոր նավթի գինը՝ չնայած շուկայի տատանումներին»,- հայտարարել է նախարարը:










