Իսրայելի նախկին վարչապետը բանտում կանցկացնի 6 տարվա փոխարեն 1.5 տարի
Իսրայելի գերագույն դատարանը մասամբ հաստատել է կաշառակերության գործով դատապարտված պետության նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի բողոքարկումը, հաղորդում է ТАСС-ը:
«Գերագույն դատարանը հինգշաբթի օրը մասամբ հաստատել է կաշառակերության գործով Էհուդ Օլմերտի բողոքարկումը, բայց նա, միևնույն է, կդառնա Իսրայելի պատմության մեջ առաջին վարչապետը, ով կազատազրկվի»,- գրում է Jerusalem Post-ը:
Արդյունքում՝ Օլմերտը 6 տարվա փոխարեն, որին նա ի սկզբանե դատապարտվել էր, անազատության մեջ կանցկացնի 18 ամիս։










