Վրաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Ուգուլավային

11:09 • 29.12.15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մերժել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային ներում շնորհելու խնդրանքը, որպեսզի բանտարկյալներից ոչ մեկին արտոնություն տված չլինի:

 

Ինչպես տեղեկացնում է Sputnik-Georgia-ն, Թբիլիսիի քաղաքային դատարանն Ուգուլավային մեղավոր էր ճանաչել 2009-2010 թվականներին քաղաքի բյուջեի միջոցները ծախսելու համար:

 

Ուգուլավային ներում շնորհելու խնդրանքով նախագահին հատուկ նամակ էր ուղարկվել հասարակության ներկայացուցիչների կողմից: Պետության ղեկավարի պատասխան նամակը հրապարակվել է նույն օրը:

 

«Ես ստացել եմ ձեր դիմումը՝ Գիգի Ուգուլավային ներում շնորհելու խնդրանքով: Ինձ համար գնահատելի է յուրաքանչյուր մարդ, որն ակտիվորեն ներգրավված է հասարակական կյանքում: Հատկապես կարևոր է ձեր տեսակետը, մարդիկ, որոնք ներկայացնում են մեր հասարակության տարբեր ոլորտները: Հասկանալի են ձեր էմոցիանները կալանավորված մարդու նկատմամբ»,-ասել է նա:

 

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ նման մարդասիրական քայլի կիրառմամբ ինքը դատապարտյալներից մեկին արտոնյալ վիճակում կդնի մյուսների նկատմամբ, ինչպես նաև կցուցադրի իր հանդուրժողականությունը նման հանցագործությունների նկատմամբ։

Վրաստանի նախագահը հրաժարվել է ներում շնորհել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Ուգուլավային