Ադրբեջանի պատասխանն ԱՄՆ-ին. երկրի խորհրդարանն ընթացք է տվել հակաամերիկյան օրինագծին

14:46 • 29.12.15

Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ խորհրդարանի այսօրվա նիստում ներկայացվել է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծը, որի հեղինակն անկուսակցական պատգամավոր Ռովշան Ռզաևն է։

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա խնդրել է ամերիկացի պաշտոնյաների դեմ  «պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը քննել խորհրդարանի մասնագիտացված հանձնաժողովներում:

 

Իր նախաձեռնությունը նա բացատրել է որպես «երկակի ստանդարտների» դեմ բողոքի ակցիա։

 

Խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հանձնարարել է օրինագիծը քննարկել մարդու իրավունքների, միջազգային հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և այլ հանձնաժողովներում:

 

Այս օրինագիծը Բաքվի պատասխան քայլն է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Քրիս Սմիթի ներկայացրած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի կառավարության դեմ այն դեպքում, եթե երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները չլուծվեն։

 

Ադրբեջանի պատասխանն ԱՄՆ-ին. երկրի խորհրդարանն ընթացք է տվել հակաամերիկյան օրինագծին