Կուբացի փախստականներին Կոստա Ռիկայից կուղարկեն Մեքսիկա
Կոստա Ռիկայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրների հետ համաձայնության հասնելու մասին, համաձայն որի երկրի տարածքում գտնվող կուբացի ներգաղթյալներին պետք է ուղարկեն Մեքսիկա, փոխանցում է РИА Новости-ն:
ԱԳՆ տեղեկություններով` ներգաղթյալներն օդային ճանապարհով կուղարկվեն Սալվադոր, այնուհետև ավտոբուսներով կհասնեն Մեքսիկա: Նրանց ճանապարհը կանցնի Գվատեմալայի տարածքով: Տվյալ համաձայնագիրը բազմակողմ բանակցությունների արդյունքն է։
Խոսքը մոտ 8.000 կուբացիների մասին է, որոնք գտնվում են Կոստա Ռիկայի տարածքում նոյեմբերի կեսերից: Ավելի վաղ Նիկարագուայի իշխանությունները հրաժարվել էին թույլ տալ փախստականներին անցնել իրենց տարածքով:










