ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Նեմցովի սպանության պատվիրատուի անունը

12:10 • 29.12.15

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում գաղտնազերծել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուի անունը:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Նեմցովի սպանության պատվիրատուն և կազմակերպիչը Ռուսլան Մուխուդինովն է, ով հեռակա կարգով կալանավորվել է։ Ենթադրվում է, որ ազգությամբ չեչեն հատուկջոկատայինը ներկայում գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

 

Բացի այդ, ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր` հետաքննության շրջանակներում, Նեմցովի սպանության գործով մեղադրանք է ներկայացվելու Զաուր Դադաևին, Անզոր ու Շադիդ Գուբաշովներին, Թեմիրլան Էսկերխանովին և Խամզաթ Բախաևին:

 

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է 2015թ. փետրվարի 28-ին` Կրեմլից ոչ հեռու։
 

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Նեմցովի սպանության պատվիրատուի անունը