Մոսկվայի Կարմիր հրապարակն առաջին անգամ փակ կլինի Ամանորին
Ռուսական իշխանությունները հայտնել են, որ Ամանորին` դեկտեմբերի 31-ին, Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ է լինելու այցելությունների համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նրանք մանրամասնել են, որ դա արվում է ` անվտանգության նկատառումներից ելնելով: Աղբյուրը նկատում է, որ սա աննախադեպ որոշում է և որ նախկինում Կարմիր հրապարակը Ռուսաստանի մայրաքաղաքում եղել է Ամանորը դիմավորելու ամենասիրված վայրերից մեկը:
«Գաղտնիք չէ, որ Մոսկվան ահաբեկիչների գլխավոր թիրախներից մեկն է»,-ավելի վաղ ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Աղբյուրը հավելում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Եգիպտոսի օդային տարածքում ռուսական քաղաքացիական օդանավի կործանումից հետո, պաշտոնական Մոսկվան զգալի ուժեղացրել է հակաահաբեկչական միջոցառումները:










