Ալիևի հայտարարած համաներումը բաց թողած հնարավորություն է. Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան

15:39 • 29.12.15

Դա իսկապես բաց թողած հնարավորություն է Ադրբեջանի համար իրավիճակը դեպի լավը փոխելու հարցում, դա նաև հաստատում է, որ Բաքվի ռեպրեսիվ վարչակարգն իր համար վտանգ է տեսնում Արևմուտքի հետ մերձենալու հարցում։ Այդ մասին Turan-ի թղթակցին ասել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարած համաներմանը, որով ներում է շնորհվել 210 դատապարտյալի, բայց ոչ մի քաղբանտարկյալի, գրում է contact.az-ը:

 

Բաքվի իշխանությունները չեն ցանկանում կատարել սեփական պարտավորությունները մարդու իրավունքների հարցում, ինչը չափազանց կարևոր է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար, ասել է նա։


«Ես չեմ կարող իմանալ, թե ինչ են մտածում Ադրբեջանի իշխանությունները, բայց թվում է՝ նրանք որոշել են պարզապես ցույց տալ Արևմուտքին, որ հետաքրքրված չեն լավ հարաբերություններով։ Այդ պատճառով դա նրանց ընտրությունն է, այլ ոչ մեր պարտադրանքը»,- ասել է նա:

 

Չնայած Ադրբեջանում և արտասահմանում բոլոր սպասումներին՝ իշխանությունները հրաժարվել են ազատ արձակել քաղբանտարկյալներին հայտարարված համաներման շրջանակներում, գրում է contact.az-ը: Ավելին, իշխանությունները 6 տարվա ազատազրկման են դատապարտել հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին՝ լրտեսության մեղադրանքով:

 

 

Ալիևի հայտարարած համաներումը բաց թողած հնարավորություն է. Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան