Հռոմում և Միլանում սմոգի պատճառով արգելել են ավտոմեքենաներ վարելը
AFP: Giulio Napolitano
Իտալական խոշոր քաղաքներ Միլանն ու Հռոմն արգելել են անձնական ավտոմեքենաներ վարելը՝ օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միլանն արգելել է քաղաքի փողոցներով ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մոտոռոլերների երթևեկությունն առաջիկա երեք օրերին՝ օրական վեց ժամով:
Հռոմում երկուշաբթի օրն ինը ժամվա ընթացքում արգելվել է տեղաշարժվել կենտ համարանիշերով մեքենաներով, իսկ երեքշաբթի օրը քաղաքը ժամանակավորապես փակ կլինի զույգ համարանիշերի սեփականատերերի համար:
Փորձագետների խոսքերով՝ անսովոր տաք, առանց քամու և չոր եղանակի պատճառով օդում վնասակար արտանետումները չեն կարողանում ցրվել:
Հռոմում արգելքը չի տարածվում այն ավտոմեքենաների վրա, որոնք անվտանգ են շրջակա միջավայրի համար, օրինակ՝ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների։










