Ռուսաստանի փոխվարչապետը կրակել է իր ոտքին. Интерфакс

14:20 • 29.12.15

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հիվանդանոց է տեղափոխվել՝ իր ոտքին պատահաբար կրակելու հետևանքով։ Այդ մասին Интерфакс-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

 

«Դմիտրի Օլեգովիչը պատահաբար կրակել է ոտքին և Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նրա առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում, բայց նա դեռ բուժման մեջ է»,- հայտնել է աղբյուրը:

 

Գործակալության զրուցակցի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հրաձգարանում մարզման ժամանակ: Պաշտոնապես այդ տվյալները դեռ չեն հաստատվել։

 

Ռուսաստանի փոխվարչապետը կրակել է իր ոտքին. Интерфакс