Մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգներից մեկը
Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը հաղորդել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Նավաֆ բին Աբդուլազիզի մահվան մասին։
62-ամյա Մուհամեդ բին Աբդուլազիզը դիվանագետ էր և զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է Իտալիայում երկրի դեսպանը, գրում է gazeta.ru-ն։
Արքայազնը 5 երեխա ունի։ Նա հայտնի էր որպես շքեղությունների մեծ սիրահար, մասնավորապես՝ թուրք նավաշինարարների կողմից երբևէ կառուցված խոշորագույն զբոսանավի սեփականատեր։










