Ստամբուլում ուկրաինական բեռնատար է այրվել. լրատվամիջոցներ
Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստի կայանատեղիում այրվել է բեռնատարներից մեկը, ինչի հետևանքով տուժել է տրանսպորտային միջոցի վարորդը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Haberturk հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ մեքենան եղել է ուկրաինական պետհամարանիշներով:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 00:15-ին` ավտոմեքենաներ տեղափոխող նավի մոտ: Թուրքական որոշ լրատվամիջոցների տվյալներով` հրդեհ բռնկվելուց հետո պայթյուն է հնչել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջները, շտապօգնությունը և իրավապահ մարմինների աշխատակիցները: Այժմ հրդեհը մարվել է: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է:










