Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 1 բրիտանացի և 2 պակիստանցիներ են ձերբակալվել
Ստամբուլում ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի մեկ քաղաքացի և Պակիստանի երկու քաղաքացիներ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ ձերբակալված պակիստանցիները ոստիկանության ներկայացուցիչներին տեղեկություններ են հաղորդել, որոնց միջոցով հաջողվել է ձերբակալել նաև բրիտանացուն:
Հաղորդվում է, որ նա կարող է կապված լինել Էյն Լեսլի Դևիս անունով ծայրահեղականի հետ, որը եղել է ԻՊ-ի դահիճ Ջիհադի Ջոնի մոտ ընկերը: Վերջինս սպանվել էր այս տարվա նոյեմբերին՝ ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածից:










