Պետդեպը խնդիրներ է կանխատեսում Սիրիայում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման առաջնորդի սպանությունից հետո

10:22 • 29.12.15

«Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ղեկավար Զահրան Ալուշի ոչնչացումը կարող է դժվարացնել Սիրիայում կրակի դադարեցման և քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ ջանքերը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, գրում է lenta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն աջակցություն չի տրամադրում «Ջեյշ ալ-Իսլամին», քանի որ «լուրջ մտահոգություններ կան մարտի դաշտում խմբավորման վարքի վերաբերյալ»։

 

Միևնույն ժամանակ, Թոներն ընդգծել է, որ «Ջեյշ ալ-Իսլամը» պաշտպանում է քաղաքական գործընթացը հակամարտությանը վերջ տալու համար և պայքարում է «Իսլամական պետության» դեմ։

 

Նա հիշեցրել է, որ խմբավորման ներկայացուցիչները մասնակցել են Էր-Ռիադում ընդդիմության համաժողովին, որը նա կարևոր քայլ է անվանել քաղաքական կարգավորման և ազգային հաշտության հասնելու ուղղությամբ։

 

Ալուշը սպանվել է դեկտեմբերի 25-ին, Դամասկոսի արևելյան արվարձանում՝ սիրիական օդուժի ավիահարվածների հետևանքով։

 

 

Պետդեպը խնդիրներ է կանխատեսում Սիրիայում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման առաջնորդի սպանությունից հետո