Թուրքիան Իսրայելից պահանջում է վերացնել Գազայի հատվածի շրջափակումը

00:43 • 29.12.15

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում չի ակնկալում, քանի դեռ Իսրայելը չի վերացրել Գազայի հատվածի շրջափակումը: BBC-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

Ելույթ ունենալով մամլո ասուլիսում` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիան կշարունակի մասնակցությունը իսրայելապաղեստինյան կարգավորման գործընթացում այնքան ժամանակ, մինչև որ իրագործվի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» գաղափարը:

Քալինը դատապարտել է նաև իսրայելական իշխանությունների քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ` այն «օկուպացիոն» անվանելով:


 

Թուրքիան Իսրայելից պահանջում է վերացնել Գազայի հատվածի շրջափակումը