Ռուսական ԶԼՄ-ները Թուրքիան թշնամական կոնտեքստում սկսել են հիշատակել ավելի հաճախ, քան Ուկրաինան և ԱՄՆ-ն

13:19 • 29.12.15

Ռուսական լրատվամիջոցները սկսել են ավելի քիչ հիշատակել Ուկրաինան և ԱՄՆ-ն թշնամական կոնտեքստում և անցել են Թուրքիային։ Այդ մասին ասված է «Մեդիալոգիա» ընկերության հետազոտության մեջ, գրում է meduza.io-ն:

 

Ուկրաինան ռուսական ԶԼՄ-ներում բացասական հաղորդագրությունների քանակությամբ առաջատար դեր է ունեցել ինն ամսվա ընթացքում:

 

Ուկրաինական ղեկավարության նկատմամբ բացասականությունը սկսել է նվազել 2014 թվականի նախագահական ընտրություններից հետո: 2015 թվականի վերջին ռուսական ԶԼՄ-ները դադարել են ուկրաինական իշխանություններն անվանել «ոչ լեգիտիմ» և «ինքնահռչակ»:

 

Բացի այդ, հաղորդագրություններից գրեթե անհետացել է «ֆաշիստներ» խոսքը, որը նախկինում օգտագործվում էր Ուկրաինայի համար։

 

Բացասական կոնտեքստում Թուրքիայի մասին հիշատակումների ալիքը սկսվել է նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական կործանիչը: Ահաբեկչության կոնտեքստում այդ երկրի հիշատակումների քանակը շաբաթական 20 անգամից ավելացել է մինչև մոտ 150։ Հեռուստատեսությամբ Թուրքիան սկսել են անվանել ԻՊ-ի հովանավոր, չնայած մինչ այդ նման խոսքեր օգտագործվում էին ԱՄՆ-ի վերաբերյալ։

 

Ռուսական ԶԼՄ-ները Թուրքիան թշնամական կոնտեքստում սկսել են հիշատակել ավելի հաճախ, քան Ուկրաինան և ԱՄՆ-ն