ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով մոտ 3.000 չվերթ է հետաձգվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում երկուշաբթի մոտ 3.000 ավիաչվերթ է չեղարկվել, մոտ այդքանն էլ հետաձգվել տորնադոյի և առատ տեղումների պատճառով: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է մասնագիտացված FlightAware կայքում, որը հետևում է չվերթներին իրական ժամային ռեժիմով, գրում է РИА Новости-ն:
Առավել մեծ թվով չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են Չիկագո քաղաքի Օ’Հարա օդանավակայանում: Այնուհետև հաջորդում են Չիկագոյի Միդուեյ, Տեխասի Դալլաս/Ֆորտ Ուերթ և Հյուսթոն օդանավակայանները:
Քիչ լարված իրավիճակ է Դենվերի, Նյուարկի, Լա Գուարդիա և Կանզաս Սիթի քաղաքների օդանավակայաններում:
Վատ եղանակի հոսանքը, որը հանգստյան օրերին պատուհասել էր 11 նահանգների տարածքին, աստիճանաբար տեղափոխվում է դեպի երկրի արևելյան ափեր։ Վերջին օրերի ընթացքում բնական աղետից մահացել է ավելի քան 40 մարդ:














