Ֆրանսիայում 3 տոննա ոստրե են գողացել

22:51 • 30.12.15

Ֆրանսիայում անհայտ անձինք թալանել են ֆրանսիական ամենահայտնի արտադրողներից մեկի` Gillardeau բրենդի ոստրեները:

Ինչպես տեղեկացնում է  Корреспондент-ը`ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է կողոպտիչներին հաջողվել դուրս բերել 3 տոննա ոստրեն` ընդհանուր 30 000  եվրո արժողությամբ:

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով` գողությունը բացահայտվել է, երբ գնորդներից  մեկը շուկայից գնված ոստրեների վրա հայտնաբերել է Gillardeau լազերային նշագրումը:

Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիայում  ոստրեների գողությունը բավականին հաճախակի է կրկնվում:

 

Ֆրանսիայում 3 տոննա ոստրե են գողացել