Անկարայում մահապարտ ահաբեկիչներ են ձերբակալվել

15:21 • 30.12.15

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել են երկու մահապարտ ահաբեկիչներ. գրում է Hurriyet թերթի կայքը:


Ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ նրանք Անկարա են ժամանել Սիրիայից:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի ոստիկանությունը ուժեղացնում է վերահսկողությունը՝ տոնական օրերին ահաբեկչության սպառնալիքի պատճառով:

 

Նշվում էր, որ Լիբիայից և Իտալիայից երկիր են մուտք գործել «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 5 ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչներ:

 

 

Անկարայում մահապարտ ահաբեկիչներ են ձերբակալվել