302 մետր բարձրության վրա թափանցիկ ճեմուղի. չինացիները՝ սուր զգացողության սիրահարների համար (լուսանկարներ)
Եթե Դուք վախենում եք բարձրությունից, ապա հավանաբար կնախընտրեք բաց թողնել Չինաստանում նոր բացված այս օդային քայլուղին, գրում է The Daily Mail-ը: Սարսուռ առաջացնող ապակե քայլուղին բացվել է Լիուժու քաղաքում՝ Յանդին երկնաքերի 76-րդ հարկում:
Նեղ քայլուղին գտնվում է երկնաքերի 302 մետր բարձրություն ունեցող մակարդակի շրջագծի վրա և ունի մոտ մեկուկես մետր լայնություն: Այնտեղից քաղաքի հիանալի տեսարան է բացվում:
Նշվում է, որ այդ փորձառությունը խստորեն հսկում են անվտանգության աշխատակիցները, յուրաքանչյուր հինգ զբոսաշրջիկին ուղեկցում է անվտանգության երկու աշխատակից:
Մինչդեռ շատերը կցանկային, որ այս սարսափելի ճանապարհը հնարավոր լիներ արագ անցնել, բայց 207 մետր երկարությամբ այս քայլուղին տևում է մոտ 30 րոպե:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, այն իր տեսակի մեջ չորրորդն է երկրում:
















