Չինական քաղաքը 3D էֆեկտով ճանապարհի պատկեր է տեղադրել ավտոճանապարհի վերջում (լուսանկարներ)

17:00 • 30.12.15

Չինական քաղաքում վարորդները շփոթության մեջ են ընկել գովազդային պաստառի պատճառով, որտեղ պատկերված է ավտոճանապարհի վերջում նոր ճանապարհը, գրում է The Daily Mail-ը:

 

Ճանապարհային ընդլայնման պատկերը տեղադրվել է Չինաստանի արևելքում գտնվող Բինժու քաղաքում և հաղորդումների համաձայն՝ ասես 3D լինի:

 

Գովազդային պաստառը տեղադրվել է գոյություն ունեցող ավտոճանապարհի ծայրին և նկարվել է 3D էֆեկտ ստանալու համար, այնպես որ այն կարող է թվալ ներկայիս ավտոճանապարհի շարունակություն:

 

Նշվում է, որ դրա շփոթեցնող վիզուալ էֆեկտը մտահոգել է շատ վարորդների, ովքեր սոցիալական ցանցերում կիսվել են իրենց կարծիքներով:

 

Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ դեռևս պաստառի պատճառով տարածքում ոչ մի պատահար չի գրանցվել:

 

Convincing: A vivid billboard showing a new road extension has been put up on a T junction in Binzhou, China

Recipe for disaster? The sign is said to show the plan of the area, but many think it could lead to accidents 

Good idea? When seen from a certain angle, the painted road on the billboard could appear nearly life-size  

 

 

Չինական քաղաքը 3D էֆեկտով ճանապարհի պատկեր է տեղադրել ավտոճանապարհի վերջում (լուսանկարներ)