Սալսայի պարային շքերթով բացվել է Կալիի ամենամյա տոնավաճառը (լուսանկարներ)
Սալսայի Salsodromo դպրոցի 4-ժամյա շքերթով բացվել է Կոլումբիայի մշակութային խոշորագույն միջոցառումներից մեկը` Կալիի ամենամյա տոնավաճառը։
Տոնավաճառի շրջանակում սալսայի կոլումբիական մայրաքաղաքում, ինչպես անվանում են այդ քաղաքը, կազմակերպվում են աշխույժ երեկույթներ, շքերթներ, համերգներ և գեղեցկության մրցույթներ, գրում է РИА Новости-ն:
2015-ին Կալիի տոնավաճառը դարձել է 58 տարեկան: Ամեն տարի տոնավաճառը և շքերթը գրավում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից:

















