Ֆրանսիան կոչ է արել ԵՄ-ին խստացնել փաստաթղթերի ստուգումը` սիրիական կեղծ անձնագրերի պատճառով

10:15 • 30.12.15

Ֆրանսիան կոչ է արել Եվրամիությանը բարելավել սիրիական կեղծ անձնագրերի ճանաչման համակարգը, որոնցով մարդիկ հայտնվում են Եվրոպայում, գրում է Газета-ն:

 

Նման առաջարկը կապված է նրա հետ, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների մասնակից 2 մահապարտների մոտ նման անձնագրեր էին հայտնաբերվել։

 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը Եվրահանձնաժողովին ուղղված նամակում կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել անվտանգությունը՝ արտաքին սահմաններին մարդկանց փաստաթղթերը ստուգելու համար նախատեսված սարքավորումների կատարելագործման միջոցով, հատկապես` Հունաստանում և Իտալիայում:

 

Ֆրանսիական գերատեսչության աղբյուրը նշել է, որ երկրի ՆԳՆ-ն հույս ունի քննարկել տվյալ խնդիրը 2016թ. հունվարին:

Ֆրանսիան կոչ է արել ԵՄ-ին խստացնել փաստաթղթերի ստուգումը` սիրիական կեղծ անձնագրերի պատճառով