Հիլարի Քլինթոնն ԻՊ-ի գործողությունները ցեղասպանություն է անվանել
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է անվանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գործողություններն ընդդեմ քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների, փոխանցում է РИА Новости-ն:
«Այժմ ես կարծում եմ, որ մենք ունենք բավականաչափ ապացույցներ, որպեսզի կատարվող գործողություններն անվանենք ցեղասպանություն, որոնք գիտակցաբար ուղղված են կյանքերի կործանմանն ու քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների ոչնչացմանը»,- ասել է Քլինթոնը:
Մերձավոր Արևելքի շատ քրիստոնյաներ զոհվել կամ փախստական են դարձել ԻՊ-ի գրոհայինների գործողությունների պատճառով։










