Ֆիլիպիններում քահանան պատարագ է մատուցել` հովերբորդ քշելով (տեսանյութ)
Ֆիլիպինների Սան Պաբլո քաղաքի քահանաներից մեկը հեռացվել է եկեղեցուց` պատարագի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հայտնի է, որ քահանան սուրբծննդյան պատարագը մատուցել է` եկեղեցու խորանի մոտ հովերբորդ քշելով:
Ինչպես նշում է The Guardian-ը, զարմանալի տեսարանը տեսանկարել է հավատացյալներից մեկը ու հետո ներբեռնել այն համացանց: Տեսանյութում երևում է, թե ինչպես են հավատացյալները զարմացած հետևում այսուայն կողմ շարժվող քահանային, իսկ ոմանք էլ ուրախացած ծափահարում են:
Պարբերականը նկատում է, որ, ըստ ամենայնի, քահանան նման քայլի է դիմել հավատացյալների ուշադրությունը գրավելու համար: Հայտնի է, որ եկեղեցու տնօրինությունն անմիջապես արձագանքել է տվյալ միջադեպին` քահանայի պահվածքը որակելով «չափազանց սխալ» ու նրան հեռացնելով եկեղեցուց:










