Իրանը նոր հրթիռներ է փորձարկել ամերիկյան ռազմանավերից ոչ հեռու

10:19 • 30.12.15

Իրանի ռազմածովային ուժերը նոր հրթիռներ են փորձարկել Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան USS Harry S Truman ավիակրից և մի քանի այլ ռազմանավերից ոչ հեռու։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, թեև փորձարկված հրթիռներն ուղղված չեն եղել ամերիկյան ավիակրի ու ռազմանավերից որևէ մեկի ուղղությամբ, այնուհանդերձ՝ հրթիռների այդքան մոտ փորձարկումը կասկածների տեղիք է տվել ամերիկյան կողմի համար:

 

«Մենք գտնում ենք, որ հրթիռների այդքան մոտ արձակումը բավական սադրիչ քայլ է Թեհրանի կողմից»,- նշել է պաշտոնյան` հավելելով, որ հրթիռներից մեկն արձակման պահին USS Harry S Truman ավիակրից գտնվել է ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին:
 


 

Իրանը նոր հրթիռներ է փորձարկել ամերիկյան ռազմանավերից ոչ հեռու